Հայաստանն 9-րդ տեղում է ձեռնարկատերերի համար գրավիչ երկրների ցանկում
Ըստ Համաշխարհային բանկի՝ Հայաստանն 9-րդ տեղում է ձեռնարկատերերի համար գրավիչ երկրների ցանկում: Այս մասին տեղեկացնում է ՏՏ 2019 թվականի համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies–WCIT 2019) ֆեյսբուքյան էջը:
Հայաստանը լավագույն 10 երկրներից է, որտեղ խորհուրդ է տրվում սկսել բիզնես:
Համաշխարհային բանկի ուսումնասիրությունների առանցքում 190 երկիր է: Մի շարք զարգացած երկրներ հայտնվել են ավելի ցածր կետերում, քան Հայաստանը: Օրինակ՝ Գերմանիան 114-րդն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 51-րդը, Մեծ Բրիտանիան՝ 16-րդը:
Հիշեցնենք, որ WCIT 2019-ը կանցկացվի Հայաստանում 2019 թվականի հոկտեմբերի 3-6-ը՝ «Վերաիմաստավորել կենտրոնը» (Rethinking the center) խորագրի ներքո: Համաժողովի և խորագրի հիմքում ընկած են 4 կարևոր թեմաներ. կրթություն, ապակենտրոնացում, մարդասիրություն և Հայաստանը՝ որպես աշխարհի ՏՏ առաջընթացի այլ աղբյուր կամ կենտրոն:
Սիրարփի Աղաբաբյան