Բաժիններ՝

Արգենտինա-Խորվաթիա. Մեսսին ապացուցելու շատ բան ունի

Արգենտինայի ազգային հավաքականն առաջին խաղում շատ խամրած էր և չկարողացավ հաղթել Իսլանդիային: Խորվաթիան, կարողանալով հաղթել Նիգերիային, մեծ քայլ արեց՝ դեպի փլեյ-օֆֆ: Կկարողանա՞ն խորվաթ ֆուտբոլիստները նույնչափ վստահ խաղալ և հաղթել Մեսսիին և ընկերներին, այն դեպքում, երբ ֆուտբոլային մեկնաբաններն ու փորձագետները նշում են, որ այս խաղում Մեսսին ապացուցելու շատ բան ունի:

Արգենտինա

Իհարկե, ֆուտբոլային փորձագետերն ու երկրպագուներն Իսլանդիայի հետ 1:1 հաշիվը չէին սպասում արգենտինացիներից: Ագուերոն դարձավ արագ գոլի հեղինակ, բայց դրան էլ պատասխանեց Ֆինբոգասոսնը, Մեսսին էլ չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը: Ասել, որ արգենտինացիները լավ էին խաղում, սխալ կլինի, քանի որ մեծամասամբ այդ խաղում կողմերը հավասար էին:

Սամպաոլիի թիմն ինքն իրեն դժվար կացության մեջ է դրել, քանի որ փլեյ-օֆֆ դուրս գալը հիմա կախված է ոչ միայն իրենց, այլև մրցակիցների խաղից:

Կարդացեք նաև

Վերլուծաբանները, այնուամենայնիվ, Արգենտինային համարում են ֆավորիտ: Արգենտինայի առավելություններն են Մեսսին,  Սամպաոլին և նրա տակտիկան, թիմի կայունությունը, երիտասարդ ֆուտբոլիստների չբացահայտված պոտենցիալը, հրաշալի պաշտպան Օտամենդին, մեծ ընտրությունը հարձակման գծում՝ Դի Մարիա, Դիալա, Իգուաին և Ագուերո:

Խորվաթիա

Խորվաթիան մրցաշարը սկսեց Նիգերիայի հետ խաղով և  տրամաբանորեն վաստակեց 3 միավոր:  Ակնհայտ առավելություն Խորվաթիայի հավաքականը չուներ, սակայն  ավելի մեծ վարպետությունն արեց իր գործը: Իհարկե, Էտեբոյի ինքնագոլը ևս զգալիորեն հեշտացրեց խորվաթների գործը:

Այս խաղում խորվաթներն անելու են առավելագույնը՝ եթե ոչ՝ հաղթելու, ապա՝ գոնե ոչ-ոքի վաստակելու համար:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

  • Վերջին 5 պաշտոնական խաղերից 4-ում Արգենտինան խաղացել է ոչ-ոքի
  • Վերջին 6 խաղերից 4-ում Արգենտինան գոլ է բաց թողել
  • Ընկերական և պաշտոնական վերջին 6 խաղերում արգենտինացիները գոլ են խփում
  • Խորվաթիան գոլ է խփել վերջին 5 պաշտոնական խաղերից 4-ում
  • Խորվաթները գոլ են բաց թողել վերջին 5 խաղերից 3-ում

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, հարձակման գծում այս երկու հավաքականներն էլ խնդիր չունեն: Այս թիմերն առանց գոլի խաղադաշտից գրեթե երբեք չեն հեռանում: Իսկ ա՛յ, պաշտպանական գծում երկու թիմերում էլ կան լուրջ խնդիրներ:

Այս խաղից պետք է սպասել շատ գոլեր և ակտիվություն երկու կողմերից էլ:

Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:50-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս