Ֆիզիկական ցավեր, որոնք կապված են ձեր էմոցիոնալ վիճակի հետ

Մարմնի տարբեր հատվածներում ցավի զգացումը կարող է վկայել էմոցիոնալ վիճակի մասին: Brainum.ru-ն ներկայացրել է՝ ինչ է հուշում ցավն էմոցիաների մասին:

Գլխացավ: Գլխացավը կարող է օրվա ընթացքում սթրեսի հետևանք լինել: Ժամանակ հատկացրեք հանգստանալուն, ազատվեք սթրեսից:

Ցավ իրանում: Եթե ցավ եք զգում իրանի հատվածում, դա կարող է վկայել այն մասին, որ դժվարությամբ եք ներում մարդկանց և ինքներդ ձեզ:

Ցավ ուսերում: Սա կարող է վկայել այն մասին, որ ծանր էմոցիոնալ բեռ եք կրում: Կենտրոնացեք խնդրի լուծման տարբերակների վրա, օգնության համար դիմեք մտերիմներին:

Կարդացեք նաև

Ցավ մեջքի վերին հատվածում: Այս հատվածում ցավի զգացումը վկայում է այն մասին, որ ձեզ չի բավականացնում էմոցիոնալ աջակցությունը: Հնարավոր է՝ ձեզ չսիրված, անցանկալի եք զգում: Սկսեք շփվել մարդկանց հետ:

Ցավ մեջքի ներքևի հատվածում: Գոտկատեղում ցավի զգացումը կարող է վկայել այն մասին, որ շատ եք անհանգստանում գումարի մասին:

Ցավ արմունկներում: Այս հատվածում ցավը վկայում է այն մասին, որ դիմադրում եք կյանքում հնարավոր փոփոխություններին: Կոշտ ձեռքերը կարող են վկայել դաժան կյանքի մասին: Զիջումների գնացեք:

Ցավ ձեռքերում: Սա կարող է վկայել այն մասին, որ մարդկանց հետ չեք կարողանում վարվել այնպես, պետք է: Մտածեք նոր ընկերներ ձեռք բերելու, կոլեգայի հետ ճաշելու, նոր հարաբերություններ հաստատելու մասին:

Ցավ ազդրերում: Սա նշանակում է, որ չափից շատ եք վախենում շարժվել: Կայուն եք շարժման, փոփոխությունների նկատմամբ: Չափազանց զգուշավոր եք որոշումներ կայացնելիս:

Ցավ ծնկներում: Ծնկներում ցավը կարող է վկայել եսասիրության մասին: Չափից շատ եք մտածում ձեր մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս