«Դուք մեզ հե՞տ եք». Մանվել Գրիգորյանի կինը զանգեր է կատարում. «Ժամանակ»
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, ամուսնու կալանավորումից հետո զանգահարել է ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարներին և հարցրել` դուք մեզ հե՞տ եք:
Եթե նկատի ունենանք, որ Նազիկ Ամիրյանը ևս կարող է առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին կալանավորվել, մեզ հետ լինելու հարցը հնչում է որպես իրենց հետ կալանավայր գնալու ցանկություն: ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարները պատասխանել են, որ իրենք կազմակերպության հետ են և ստեղծված իրավիճակում ճիշտ են համարում ԵԿՄ արտահերթ համագումարի անցկացումը՝ ստեղծված իրավիճակը քննարկելու և ԵԿՄ նոր ղեկավար ընտրելու համար:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Նազիկ Ամիրյանը ևս ԵԿՄ նախագահի պաշտոնի հավակնորդների թվում է»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: