
Իսկ դուք երբևէ լսե՞լ եք ձմերուկով ապուրի մասին. այն շատ թեթև է և թարմացնող

Բաղադրիչներ
1. Ձմերուկ – 300 գ
2. Լոլիկ – 200 գ
3. Սոխ – 1 հատ
4. Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
5. Բագետ հաց – 1 հատ
6. Սխտոր՝ ըստ ճաշակի
7. Կանաչի՝ ըստ ճաշակի
8. Թարմ աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Ձմերուկը խոշոր կտրատել և մաքրել կորիզներից:
2. Ձմերուկի կտորները լցնել բլենդերի մեջ:
3. Ավելացնել խոշոր կտրատված լոլիկը:
4. Հետո՝ կտրատած սոխը: Ըստ ցանկության՝ ավելացնել 1-2 ատամիկ սխտոր և կանաչի:
5. Լցնել ձիթապտղի յուղ:
6. Հարել մինչև միասեռ զանգված դառնալը և տեղավորել սառնարանում:
7. Բագետը կտրատել փոքր խորանարդիկների և տապակել առանց յուղի:
8. Ապուրը մատուցել տապակած հացով և թարմ աղացած պղպեղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը