Բաժիններ՝

«Fitch Ratings»-ը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկանիշները B+ մակարդակում՝ «դրական» կանխատեսմամբ

«Fitch Ratings» միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները B+ մակարդակում՝ «դրական» կանխատեսմամբ:

«Fitch Ratings»-ի հաղորդագրության համաձայն, Հայաստանի վարկանիշը հավասարակշռում են վստահելի արժութային քաղաքականության շրջանակը, արտաքին դիսբալանսի կրճատումը, մեկ շնչի հաշվով եկամուտների ավելացումը, կառավարման ցուցանիշները՝ ընդդեմ բարձր բյուջետային դեֆիցիտի, որը տանում է պարտքի բեռի ավելացման, արտաքին պարտքի բարձր ցուցանիշն ու լարված հարաբերությունները հարևան երկրների հետ։

Վարկանիշային գործակալությունը շնորհել է Հայաստանին արտարժույթով և տեղական արժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ B վարկանիշ, իսկ «երկրի առաստաղի» վարկանիշը հաստատվել է BB- մակարդակում:
Հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական և ֆինանսական կայունություն՝ չնայած քաղաքական անորոշության բարձր մակարդակին: «Սա արտացոլում է երկրի կողմից տնտեսական և քաղաքական ցնցումներին դիմակայելու կարողությունը: Գնաճային ճնշումները շարունակում են մնալ վերահսկողության ներքո: Մայիսի տվյալներով՝ 12-ամսյա գնաճը կազմել է 1,6 տոկոս, որը բավական ցածր է Կենտրոնական բանկի թիրախից»,-ասված է Fitch-ի հաղորդագրությունում:

Նաև նշվել է այն մասին, որ կոնսոլիդացիոն գործընթացը միջնաժամկետում կնպաստի պետական պարտքի աստիճանական նվազմանն ու ընթացիկ հաշվի պակասուրդի մեղմացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս