5 կանոն, որոնք ձեզ կպաշտպանեն շրջապատողների բացասական էներգիայից
Էմպատիան այլ մարդկանց զգացմունքներն ու էմոցիաները ենթագիտակցորեն զգալու և ճանաչելու ունակությունն է, սիմպատիան` այլոց նկատմամբ կարեկցանքի ու բարեհաճության դրսևորումը:
Շատ հաճախ էմպատիան արտահայտվում է շրջապատողների ցավի ու բարոյական տառապանքների մեծ մասի կլանմամբ: Ցավոք, այդ նեգատիվ էներգետիկան ունակ է ձեզ վնաս պատճառել:
Երբ 2 մարդ որոշ ժամանակ ոչ մեծ տարածքում միասին են լինում ու շփվում են միմյանց հետ, նրանք փոխանակվում են էներգիաներով: Յուրաքանչյուրը կիսվում է իր էներգիայով:
Եթե զրուցակիցներից մեկը բացասաբար է տրամադրված, կամ պարզապես նա չար մարդ է, ապա նրանից դուրս եկող էներգետիկան նույնպես բացասական կլինի: Կարևոր է սովորել պաշտպանվել, չկլանել մութ էմոցիաների դրսևորումները: Դա իսկապես մեծ ունակություն է:
Ահա շրջապատի վատ ազդեցությունից ինքդ քեզ պաշտպանելու 5 արդյունավետ եղանակ:
1. Հիշեք, հնարավոր չէ բոլորին դուր գալ:
Միշտ կգտնվի մարդ, ում դուք կբարկացնեք ու կնեղացնեք: Նա կսկսի բողոքել, քննարկել ձեզ: Մի փորձեք փոխել նրա կարծիքը: Այդ իզուր ջանքերն ու ձեր տվայտանքները ձեզնից էներգիա կխլեն: Դուք ենթագիտակցաբար կսկսեք ավելի շատ կախված լինել այդ քննադատից: Ընդունեք այն, որ բոլորը չէ, որ միատեսակ են ձեզ վերաբերվում:
Մի մասը սիրում է ձեզ, մյուս մասը` մի կերպ տանում, երրորդներն էլ` ատում: Հիշեք, մարդիկ ծնվում են այլ նպատակներ իրագործելու համար: Սիրեք ինքներդ ձեզ: Դրանով դուք կստեղծեք հզոր պաշտպանիչ դաշտ, որը կկարողանա ֆիլտրել շրջապատից եկող նեգատիվ ազդեցությունը:
Ընդունեք, որ ամեն ինչ փոխել հնարավոր չէ: Դա մի վերածեք ձեր հիմնական առաքելության: Երբեմն լավագույնը մարդուն անտեսելն է, նրանց արտանետած նեգատիվը չկլանելը:
2. Ձեր կյանք նոր մարդիկ զգուշորեն թողեք:
Ձեր մարմինը, մերձակա շրջապատը ձեր տաճարն են, ձեր հարմարավետության գոտին: Ուշադիր ու մանրամասն ընտրեք, թե ում եք ուզում հրավիրել այնտեղ: Մի՞թե դա բաց միջոցառում է: Կարո՞ղ են արդյոք մարդիկ անցնելով` ոտքերը սրբել, կամ մի՞թե նորմալ է, եթե նրանք փողոցից ցեխ բերեն:
Եթե մի անգամ դուք մարդուն հացի կտոր տաք, նա կսկսի ամեն օր մի ամբողջական հաց խնդրել: Եթե ինչ-որ մեկի թողնեք հանգստյան օրերին մնալ ձեր տանը, ապա նրանք հետո կմնան շաբաթով, եթե ոչ ավելի… Պետք է պաշտպանել ինքդ քեզ ու քո տունը:
Շռայլ լինելը, իհարկե, լավ բան է, սակայն կա նուրբ, հազիվ նկատելի սահման, որը պետք է պահել, այլապես ձեզ կուտեն: Սովորեք ուրիշներին մերժել, ու միևնույն ժամանակ՝ ձեզ լավ զգալ:
3. Բավական է ուշադրություն դարձնել ամեն հիմարի վրա:
Մակաբույծին միշտ կրող է պետք, այլապես նա չի կարողանա ապրել: Երբ դուք ինչ-որ մեկին ուշադրության եք արժանացնում, դուք կիսվում եք էներգիայով:
Մարդկանց մեջ կան էներգետիկ վամպիրներ, ովքեր ենթագիտակցաբար գողանում են ձեր մտքերը, ձեր ձգտումները` քչացնելով էներգետիկ պահուստները:
Մյուսները, ընդհակառակը, շրջապատողներին օգտագործում են որպես ընդունիչներ` նեգատիվ էներգիայի ավելցուկները տալով նրանց: Մի զոհից գլուխ հանելով` անցնում են մյուսին:
Լսել կարողանալը, իհարկե, լավ է, սակայն կրկին կա գիծ, որը հատել չարժե:
Հնարավոր է՝ մեկը ձեզ հաճախ պատմում է, թե որքան դժվար է իր համար աշխատավայրում, հարաբերությունների մեջ, կամ էլ պարծենում է իր ձեռքբերումներով: Նրա կողմից փոխանցված բոլոր էմոցիաները քամում են ձեզ, կարող են հետագայում բացասաբար ազդել ձեր կյանքի վրա:
Սիրեք ինքներդ ձեզ, գնահատեք սեփական ժամանակը: Կանգնեցրեք մարդկանց կամ տեղեկացրեք նրանց, որ այժմ դուք պատրաստ չեք դա լսել: Այդ ժամանակ դուք կդադարեք ենթագիտակցորեն կլանել նրանց կողմից արտանետված թունավոր էներգիան:
4. Լիաթոք շնչեք բնության գրկում:
Հաճախ եղեք բնության գրկում: Զբոսնեք, մեդիտացիայով զբաղվեք ու պարզապես շնչեք: Մաքրեք թոքերը ու կատարեք զանազան ֆիզիկական վարժություններ: Շարժվեք թիթեռի պես` թեթև, շքեղ ու արագ:
Ճիշտ շնչառությունը նպաստում է արյան հոսքի ուժեղացմանը, միաժամանակ՝ օգնում փակել օտար էներգիայի ծորակը: Զբոսնեք վստահ` ուղղելով մեջքը ու գլուխը բարձր պահած: Անծանոթներին թույլ մի տվեք փչացնել ձեր տրամադրությունը:
Թրթուրը շարունակ ուտում է այն ամենը, ինչ իր շուրջը կա: Նա կուտակում է կալորիաներ, ճարպոտ է դառնում ու քիչ շարժունակ: Նրան պետք է ազատվել ամեն ավելորդ բանից, թեթև զգալ, որովհետև միայն այդ ժամանակ նա կարող է թռչել:
5. Ձեր մտքերի ու էմոցիաների նկատմամբ ամբողջական պատասխանատվություն վերցրեք:
Ձեր ինքնազգացողությունն ամբողջովին ձեր պատասխանատվության ներքո է: Հիշեք, որ ձեր շրջապատը բաղկացած է այն մարդկանցից, ում Տիեզերքը որպես փորձություն է ձեզ համար ուղարկել: Մենք միշտ ինքներս մեզ ավելի ուժեղ ենք ընկալում, քան ուրիշներին:
Դուք զոհ չեք, ոչ ոք չի կարողանա տիրել ձեզ: Ուսումնասիրեք ձեր շրջապատը և մտածեք, թե ինչպես են ձեր սեփական մտքերն ու սպասումներն արտահայտվում ընթացիկ իրավիճակում, որն այժմ հուզում է ձեզ: Ինչպես վարվել, եթե ամեն ինչ իրոք կախված է ընկալման աստիճանից, համբերության մակարդակից, նյարդային վիճակից կամ, ընդհակառակը, կարեկցանքից:
Ստեղծեք իրավիճակներ, որոնք ունակ են բարձրացնել ձեր էներգիան: Արդյոք դուք ձեզ լա՞վ եք զգում, երբ հենց այդ մարդու հետ եք: Եթե նույնկերպ էլ նա է ձեզ հետ լավ զգում, ուրեմն դուք արժանի եք ձեռք բերել հիանալի փորձ, եկել է դա հասկանալու ժամանակը:
Ինքնապաշտպանական մեխանիզմների ստեղծումը սկսվում է ինքնաճանաչումից ու ինքներդ ձեր նկատմամբ ունեցած սիրուց:
Հիշե՛ք. դուք ծնվել եք երջանիկ լինելու համար, դուք իրավունք ունեք մերժելու, դուք եք կերտում ձեր տրամադրությունն ու էներգետիկ վիճակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը