Բաժիններ՝

Բրազիլիա-Շվեյցարիա. կկարողանա՞ն հաղթել բրազիլացիները

Այս խաղում իրար կհանդիպեն երկու հավաքականներ, որոնք շատ լավ մարզավիճակում են: Ինչպե՞ս կավարատվի նրանց դիմակայությունը: Բրազիլիան հեշտությամբ կհաղթի՞ եվրոպական հավաքականին, թե՞ Պետկովիչի սաները կկարողանան պայքարել ոչ-ոքիի համար:

Բրազիլիա

Բրազիլիայի հավաքականը Աշխարհի առաջնությանն է մեկնել շատ լավ կազմով և մարզավիճակով: Բրազիլացիները այս տարի դեռ չեն պարտվել ՝ գրանցելով բավականին լավ արդյունքներ:

Ինչով ավարտվեց նախորդ Մունդիալը Բրազիլիայի համար՝ բոլորն են հիշում: Պենտակամպեոնները հասան կիսաեզրափակիչ և այնտեղ պարտվեցին Գերմանիային 1:7 հաշվով:

Ամեն դեպքում, տպավորություն է, որ Բրազիլիան, անգամ վատագույն կազմով, միևնույն է, Աշխարհի առաջնության ֆավորիտներից է լինելու: Իսկ Բրազիլիայի այս հավաքականը ոչ միայն վատը չէ, այլ նաև հրաշալի է: Այս հավաքականում կան շատ փորձառու և կարիերայի բարձունքում գտնվող ֆուտբոլիստներ, օրինակ՝ Մարսելոն, ինչպես նաև երիտասարդ և արդեն Մեսսիի և Ռոնալդուի հետ համեմատվող ֆուտբոլիստներ, օրինակ՝ Նեյմարն ու Կոուտինիոն:

Շվեյցարիա

Տպավորություն է, որ Շվեյցարիայի հավաքականը վերջին ժամանակներում դարձել է ավելի ուժեղ: Պետք է պարզապես նայել շվեյցարացիների արդյունքներին վերջին 2 մրցաշարերում. երկու դեպքում էլ նրանք հասան մինչև 1/8 եզրափակիչ:
Նախընտրական փուլում Շվեյցարիայի մրցակիցները ամենաբարդը չէին: Պատկովիչի սաները միայն վերջին պահին առաջին տեղը զիջեցին Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիային:

Կանխատեսում

Անկասկած, Շվեյցարիան ամուր ընկույզ է ցանկացած հավաքականի համար: Շատ հավանական է, որ հենց շվեյցարացիները զբաղցնեն երկրորդ տեղը խմբում: Ամեն դեպքում, Բրազիլիայի այս հավաքականի դեմ պայքարելը շատ բարդ է լինելու: Բրազիլացիներն էլ սիրում են շատ գոլեր խփել համեմատաբար թույլ մրցակիցների հետ խաղերում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս