
«Չելսին» կփորձի ստորագրել Բլանին, եթե Սարիի հետ բանակցությունները ձախողվեն

Լոնդոնյան «Չելսին» մոտ ժամանակներս վերջնականապես կկողմնորոշվի թիմի գլխավոր մարզչի հարցում:
Ինչպես հաղորդում է Il Matino-ն, «Կապույտները» մոտ են Սարիի հետ համաձայնությանը, ինչի մասին ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել մամուլում: Ընդ որում, չի բացառվում նաև այլ տարբերակ, ըստ որի թիմը կգլխավորի ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը:
«Չելսիի» ներկայիս մարզիչ Անտոնիո Կոնտեն, ինչպես սպասվում է, կհեռանա իր պաշտոնից, չնայած ավելի վաղ հայտնված տեղեկությանը՝ իտալացի մասնագետին իր պաշտոնում թողնելու լոնդոնյան ակումբի ղեկավարության որոշման մասին:
Ավելի վաղ մամուլը հաղորդել էր, որ «Չելսին» սկզբունքային համաձայնության է հասել Սարիի հետ և կհայտարարի պայմանագրի կնքման մասին մոր օրերս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը