«Ռեալը» հրաժարվել է հրավիրել Կոնտեին Ռամոսի խնդրանքով
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չգլխավորեց Մադրիդի «Ռեալը» բացասական կարծիքների պատճառով:
ԱԱ-ի մեկնարկից 2 օր առաջ Արքայական ակումբը պայմանագիր ստորագրեց Խուլեն Լոպետեգիի հետ:
Ինչպես հայտնի դարձավ, Մադրիդը գլխավորելու շանս ուներ Անտոնիո Կոնտեն, սակայն այդ տարբերակին դեմ է եղել «Սերուցքայինների» ավագ Սերխիո Ռամոսը:
Ըստ El Pais-ի տեղեկության՝ Ռամոսը Կոնտեի հետ աշխատանքի մասին հետաքրքրվել է «Չելսիի» իսպանացի ֆուտբոլիստներ Սեսկ Ֆաբրեգասից, Ալվարո Մորատայից, Մարկոս Ալոնսոյից, Սեզար Ասպիլիկուեյտայից և Պեդրոյից և ստացել է չափազանց բացասական կարծիքներ Կոնտեի մեթոդների մասին:
Հետո «Ռեալի» ավագը դիմել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրանքով՝ չհրավիրել Կոնտեին, ինչը և Արքայական ակումբի նախագահն արել է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը