Գարեթ Բեյլը ուզում է մնալ «Ռեալում» և դրսևորել իրեն Խուլեն Լոպետեգիի օրոք
Վալիացի կիսապաշտպան Գարեթ Բեյլը այլևս չի ցանկանում հեռանալ «Ռեալից»: Նրա ուրոշման վրա ազդել է Զինեդին Զիդանի հեռանալը և Խուլեն Լոպետեգիի նշանակումը:
Բեյլը 2017-18թթ. մրցաշրջանի էական մասն անցկացրեց պահեստայինների նստարանին, բայց մարզչական կազմում տեղի ունեցած փոփոխությունները հույս են առաջացրել, որ Լոպետեգիի օրոք նա ավելի շատ խաղաժամանակ կունենա:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, հիմա Բեյլը պատրաստ է պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար:
2017-18թթ. մրցաշրջանում Բեյլը անցկացրել է 39 խաղ, որտեղից միայն 26-ում է եղել մեկնարկային կազմում և խփել է 31 գոլ:
Գարեթի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը