![](/banners/BeFunky-design.jpg)
«Դարպասներում Վիլլի Կաբալիերոյին կարելի էր փոխարինել ինձանով, ոչինչ չէր փոխվի». Մոուրինիո
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/jose-2.jpg)
Ժոզեն գովել է իսլանդացիների ավտոբուսը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է Իսլանդիայի հավաքականի ելույթը Արգենտինայի հավաքականի դեմ խաղում (1:1):
«Իսլանդացիները խաղացին: Նրանք կրճատել էին տարածությունը դաշտի յուրաքանչյուր հատվածում: Նրանք ունեցան մեկ շանս, որպեսզի գոլ խփեն և օգտվեցին այդ շանսից: Դարպասներում Վիլլի Կաբալիերոյին կարելի էր փոխարինել ինձանով, ոչինչ չէր փոխվի: Իսլանդացիները վտանգավոր պահեր չստեղծեցին, բայց նրանք կոմպակտ էին գործում»,- ասել է Ժոզեն:
Հաջորդ խաղում Արգենտինան կհանդիպի Խորվաթիայի հավաքականի հետ (հունիսի 21):
Իսլանդիան 22-ին կխաղա Նիգերիայի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը