Երևանյան բնակարանի անկողնում դի է հայտնաբերվել
Հունիսի 17-ին, ժամը 01:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարեթ Սուրենյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Լ. Ն.-ի (ծնված 1948 թ.) դին: