«Այո, ձեր ասած անունը կապ ունի այդ ամեն ինչի հետ». Էջմիածնի քաղաքապետը՝ Արթուր Ասատրյանի՝ բողոքի ակցիաների հետևում կանգնած լինելու մասին

«Ես բոլոր էջմիածինցիներին կոչ եմ անում գալ և տեսնել տարբերությունը, վերջիվերջո, գործող իշխանություն եմ, ես պետք է զսպվածություն պահեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ խոսելով այսօր իր կողմնակիցների հրավիրած հանրահավաքի մասին։

Խոսելով իր հրաժարականի պահանջի մասին՝ նա ասաց, որ հրավիրում է բոլորին այսօր նստել հաշտության նստարանին և չսրել իրավիճակը։ Ըստ նրա՝ բարձրացվող խնդիրների ուղիղ հասցեատերն ինքը չէ։ Նա ասաց, որ ինքն առաջին քայլն անում է՝ հաշտության նստարանի մոտ սպասելու է մարդկանց։ Նա գտնում է՝ իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներն ուղղորդված են։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) է կանգնած այդ ամենի հետևում, քաղաքապետն այսպես պատասխանեց. «Այս պահին սրում են ժողովրդի վիճակը։ Այո, ձեր ասած անունը կապ ունի այդ ամեն ինչի հետ»։

Լրագրողի ճշտող հարցին՝ նրա հետ չե՞ք ուզում հաշտվել, Կ. Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Ժողովուրդ, իսկ ի՞նչ եմ արել։ Ինքն ասում է՝ սիրում է մեր քաղաքը, այո, նաև նրա հետ, ի՞նչ կա հաշտություն չկնքելու։ Որպես բարերար է հանդես գալիս, այո, նաև բարերարներին եմ կոչ անում, ժողովուրդ, եկեք՝ ձեռքս սեղմեք, ի՞նչ ներդրում եք անում, եկեք արեք, էս գործարանները, որ աշխատեն, ժողովուրդը չի լքի մեր քաղաքը, հյուրանոց եք ուզում կառուցել, խնդրեմ»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս