
«Երբեք վախ չեմ ապրի վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարի առաջ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Ռաշա թուդեյին» տված հարցազրույցից մի հատված և գրառում արել:
«Հույս ունեմ վերջում հասկացվում է, որ երբ ասում եմ, թե դա երբեք տեղի չի ունենա, նկատի ունեմ, որ երբեք վախ չեմ ապրի վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարի առաջ:
Ես իմ առաքելությունը կատարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից կկորցնե՞մ դրա արդյունքում, թե կգտնեմ»,- գրել է նա: