
Վրացական շատ համեղ սոուս «Սացեբելի». կարելի է պատրաստել ընդամենը 5 րոպեում

Բաղադրիչներ
1. Լոլիկ – 1 կգ
2. Կարմիր կծու պղպեղ – 1 հատ
3. Համեմ – 1 մեծ փունջ
4. Աղացած համեմ – 1 ճ/գ
5. Խմելի-սունելի – 1 ճ/գ
6. Սխտոր – 1 հատ
7. Աղ
Պատրաստման եղանակը
1. Լոլիկը լվանալ, կեղևազրկել, կտրատել:
2. Լոլիկները դնել շոգեխաշվելու՝ մինչև զանգվածի մի փոքր պնդանալը:
3. Ավելացնել զանգվածին մանրացրած սխտորը, կծու պղպեղը:
4. Ավելացնել մանրացրած կանաչին աղի և համեմունքի հետ:
5. Սոուսը եփել բառացիորեն մի քանի րոպե և վերցնել կրակից:
6. Թողնել՝ սառչի կափարիչը փակ վիճակում:
7. Վրացական «Սացեբելին» պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը