
Ուշադրություն. Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է

Ավելի վաղ Արցախի Հանրապետության ոստիկանությունը իրազեկել էր¸ որ Արցախի Հանրապետության քաղաքացիներին ավելորդ քաշքշուկներից ազատելու և ոստիկանությունում իրականացվող շարունակական բարեփոխումների շրջանակներում Ասկերանի շրջանում հաշվառված քաղաքացիները անձնագրումօտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու համար (վիզա), Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների բաժին դիմելու փոխարեն սույն թվականի հունիսի 11-ից կարող են դիմել նաև ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի անձնագրային ծառայություն:
Տեղեկացնում ենք¸ որ սույն թվականի հունիսի 18-ից այդպիսի հնարավորություն կստեղծվի նաև Մարտունու և Շուշիի շրջանների բնակիչների համար։
Առաջիկայում համապատասխան պայմաններ ապահովվելուց հետո Արցախի Հանրապետության մյուս շրջաններում ևս կմատուցվի նման ծառայություն, որի մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ:
Արցախի ոստիկանություն