Բաժիններ՝

Հրաչ Բերբերյանը զգուշացնում է առաջիկա հնարավոր հանրահավաքների մասին

«Գյուղատնտեսության նախարարության որոշ մասնագետներ ասել էին, որ այս տարի ծիրանի ռեկորդային տարի է լինելու, բայց այդպես չէ, մենք ասել ենք՝ միջակ տարի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ երեկվա դրությամբ ՀՀ-ից արտահանել են մոտ 11 հազար տոննա ծիրան. «Նախորդ տարի մենք հունիսի 10-ից ենք արտահանել, այս տարի՝ մայիսի 25-ից, այսինքն՝ 15 օր տարին շուտ է եղել, եթե այդ տարբերությունը դնում ենք, ունենում ենք մոտ 40 տոկոսի ցածր արտահանման ցուցանիշ։ Եթե Գյուղնախարարության անցյալ տարվա թվերը նկարած չի եղել, որ 30 հազարից ավելի են ցույց տվել, այսօրվա դրությամբ այդ 30 հազարին երբեք չենք հասնի, եթե էլի չնկարեն։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը դա թույլ չի տա»։

Հ. Բերբերյանի խոսքով՝ մի տարով գյուղատնտեսությունը հետ են գցել, ոչինչ չի արվել այս առումով. «Այն տնտեսությունը, որ պետք է մի քայլ առաջ գնար, այսօր մի քայլ հետ է գնում»։

Բանախոսի խոսքով՝ դժբախտությունը նրանում է, որ պետությունն այն մեխանիզմները չի դրել, որ արտադրող, գնորդ, վերամշակող ցանցն ինքն իրեն համահունչ աշխատի.

Կարդացեք նաև

«Էս ա խաղողի համար են գալու կառավարության դեմը կանգնեն՝ միտինգ անեն, հիշեք իմ ասածը։ Սրա լուծումը մեկն է՝ ռեֆորմները, բայց, ցավոք սրտի, այսօր կառավարությունում այդ մարդը չկա, որ մենք կարող ենք ասել՝ ռեֆորմներ կանի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս