Բաժիններ՝

«Պերեսն առաջարկեց աշխատանք «Ռեալում», բայց իմ ապագան «Յուվենթուսում» է». Մասիմիլիանո Ալեգրի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գնացել է մեծ զոհողությունների, որպեսզի մնա Թուրինում:

«Ֆլորենտինո Պերեսը կապվել է ինձ հետ «Ռեալում» աշխատելու կապակցությամբ, բայց ես հրաժարվեցի: Իմ ապագան «Յուվենթուսում» է»,- ասել է Ալեգրին, ում խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Թուրինում անցկացրած 4 մրցաշրջաններում Ալեգրին հաղթել է 4-ական Սկուդետո և Իտալիայի գավաթ: Նա 2 անգամ դուրս է բերել «Յուվեն» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Ալեգրիի փոխարեն «Ռեալը» գլխավորեց Խուլեն Լոպետեգին և ԱԱ-2018-ի մեկնարկից 1 օր առաջ հեռացվեց իր պաշտոնից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս