Բաժիններ՝

«Քառյակի» հանդիպումը նոր դինամիկա հաղորդեց «նորմանդական ձևաչափով» բանակցություններին. Ֆրանսիայի ԱԳՆ

Բելինում «քառյակի» արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումը թույլ է տվել նոր դինամիկա հաղորդել «նորմանդական ձեւաչափով» բանակցություններին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության ղեկավար Ժան Իվ լը Դրիանը բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որոնք տեղի են ունեցել հունիսի 11-ին Բեռլինում:

«Մեր փոխանակումների ինտենսիվությունը, որակը մեզ թույլ տվեցին անցնել նոր դրական դինամիկայի, որը, հուսով եմ, թույլ կտա հանգել խաղաղ լուծման»,- ասել է Լը Դրիանը: «Մենք համաձայնության եկանք վեց գլխավոր կետերի շուրջը»,- հայտնել է նա:

«Բոլոր կողմերը համաձայնության եկան երկարաժամկետ հրադադարի, երեք փորձնական գոտիներից ծանր սպառազինության հետքաշման եւ ամբողջ տարածաշրջանի ականազերծման շուրջը»,- ասել է նա: Նաեւ, նրա խոսքով՝ նախարարները պայմանավորվեցին «ապահովել ԵԱՀԿ-ի դիտորդների գործունեության պայմանները»: Լը Դրիանը նաեւ արտահայտվել է հումանիտար բնույթի միջոցների ընդլայնման եւ գերիների փոխանակման օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս