
Պրահայում ցույց են տվել հազվագյուտ լեմուրի ձագերին

Հրապարակվել է հազվագյուտ լեմուրի (կիսակապիկ) ձագերի տեսանյութը, որոնք ծնվել են Պրահայի կենդանաբանական այգում: Այդ մասին հայտնել է CGTN-ն:
Պրահայի կենդանաբանական այգում ծնվել է երեք լեմուր: Մեկուկես ամիս անց նրանց ներկայացրել են լայն հանրությանը:
Այդ ձագերի հայտնվելը կենդանիների պոպուլյացիայի վերականգնման հույս է տալիս, կենդանիներ, որոնք գտնվում են անհետացման սպառնալիքի տակ: Վերջին 20 տարվա ընթացքում նման լեմուրների թիվը նրանց հայրենիքում՝ Մադագասկարում, կրճատվել է մինչեւ 10 հազար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: