ԱՄՆ-ում Էմինեմի ելույթի ժամանակ հատուկ էֆեկտները խուճապ են առաջացրել հանդիսականների մեջ
Ռեփեր Էմինեմի ելույթի ժամանակ հնչյունային էֆեկտները խուճապ են առաջացրել Bonnaroo փառատոնի հանդիսականների մեջ: Այդ մասին հայտնել է Page Six-ը:
Kill You թրեքում օգտագործվում է հնչյուն, որը կրակոցներ է նմանակում: Հրաձգության ձայն լսելով՝ մարդկանց մի մասը վազել է դեպի ելքը, մյուսներն սկսել են թաքստոց փնտրել: Ավելի ուշ հանդիսականներից ոմանք դժգոհություն են հայտնել իրականությանն այդքան համապատասխան էֆեկտներից:
«Ես Էմինեմի մոլի երկրպագուն եմ, բայց բեմից միանգամից երեք կրակոց լսելն ահավոր է, չեմ ստի: Հատկապես մեր աշխարհում»,- գրել է փառատոնի մասնակից աղջիկներից մեկը: Bonnaroo-ն երաժշտության եւ արվեստի ամենամյա փառատոն է, որը տեղի է ունենում Մանչեսթր քաղաքի (Թենեսիի նահանգ) հսկայական ֆերմայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://twitter.com/Eminemreviv1/status/1005671400412098560