«Ի՞նչ է, հանկարծ ադրբեջանցիները որոշեցին գնալ նամա՞զ անել այդ գերեզմաններին»

«Երբ նրանք Սաֆարովին հերոս էին դարձնում, մենք փոխարենը նրան պատժելու՝ համակերպվեցինք այդ մտքի հետ, ընդամենը Հունգարիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները սառեցրեցինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ երի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ. «Հայկական կողմը, հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներ կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»։

Ա. Սարգսյանը չի հիշում, որ ադրբեջանական կողմը երբևէ նման հումանիստական քայլի դիմի. «Այդ վայրագրության դեմ ցույց տալ, որ դու շատ ավելի մարդասիրական ես, չգիտեմ՝ որքանով է ճիշտ։ Ես կարծում եմ՝ դա սխալ է»։

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը վատ է վերաբերվում այդ փաստին. «Քաղաքականության մեջ հենց այնպես ոչինչ տեղի չի ունենում։ Ի՞նչ է, հանկարծ ադրբեջանցիները որոշեցին գնալ նամա՞զ անել այդ գերեզմաններին։ Սրանք բոլորը հաշված բաներ են, ու ասել, թե ոչինչ չի սպառնում, քաղաքական կարճատեսություն է»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930