Բաժիններ՝

«Վերադարձը «Բարսելոնա» անհնարին է». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի վերադառնա «Բարսելոնա»՝ որպես մարզիչ:

«Վերադարձը «Բարսելոնա» անհնարին է: Իմ կյանքի այդ փուլն ավարտված է:
Ինչու ես հեռացա՞: Ես այլևս ուժ չունեի, ես հոգնել էի: Ի վերջո, ես տեսնում եմ, որ ակումբն առաջ է գնում, և չեմ կարծում, որ դա սխալ որոշում էր»,- Պեպին է մեջբերում AS-ը:
Գվարդիոլան գլխավորել է «Բարսելոնան» 2008-2012թթ.:

Այդ ընթացքում կատալոնացիները հաղթել են 14 տիտղոս, որոնց թվում՝ 3 անգամ հաղթել են Իսպանիայի առաջնությունը, և 2 անգամ՝ Չեմպիոնների լիգան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս