
Ձուկը՝ հունական ձևով. յուրահատուկ և շատ համեղ

Բաղադրիչներ
1. Ձուկ
2. Ձու
3. Սոխ
4. Լոլիկ
5. Պանիր
6. Բուսայուղ
7. Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Կտրատել ձուկը և տապակել թավայի մեջ:
2. Շարել ջեռոցի տապակի մեջ, աղ և պղպեղ ցանել:
3. Եփված ձուն օղակաձև կտրատել:
4. Օղակաձև կտրատել սոխը և տապակել: Ձկան կտորների վրա շարել օղակաձև կտրատված ձուն, վրայից լոլիկը և սոխը: Վրան մայոնեզ քսել և քերած պանիր շաղ տալ:
5. Դնել ջեռոցը՝ մինչև պանրի լրիվ հալչելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը