
Ջարեդ Լետոն կվերադառնա Ջոքերի դերին

Հոլիվուդյան դերասան եւ ռոք-երաժիշտ Ջարեդ Լետոն վերստին հանդիսատեսների առջեւ կհայտնվի Ջոքերի՝ Բեթմենի գլխավոր անտագոնիստի կերպարում: Այդ մասին հայտնել է Variety-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Սյուժեի մանրամասնություններն առայժմ գաղտնի են պահվում, սակայն արդեն հայտնի է դարձել, որ Warner Bros. կինոընկերության մտահղացմամբ DC Comics-ի տիեզերքի գերչարագործի արկածների մասին նոր ֆիլմը կդառնա ,Ինքնասպանների ջոկատըե (2016 թ.) ժապավենի ճյուղավորումը, որում Լետոն առաջին անգամ հայտնվել է Ջոքերի կերպարում:
Նոր նախագծում դերասանը նաեւ կզբաղեցնի գործադիր պրոդյուսերի աթոռը: Ներկայում սցենարիստի որոնումներ են ընթանում:
Ջոկերը, որը Բեթմենի գլխավոր եւ երդվյալ թշնամին է, առաջին անգամ կոմիքսներում հայտնվել է անցյալ դարի 40-ական թվականների սկզբին: Նրա տարբերիչ գծերն են մանուշակագույն կոստյումը եւ դեմքի քարացած մշտական ժպիտը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: