Բաժիններ՝

«Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոնալդուին 200 մլն եվրոյով

Ինչպես հաղորդում է El Mundo-ն, Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Ըստ պարբերականի տվյալների՝ 33-ամյա պորտուգալացու պայմանագրում նախատեսված է հրաժարագին 1 մլրդ եվրոյի չափով: Սակայն մադրիդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին 200 մլն եվրոյի դիմաց:

ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել ֆուտբոլիստի նկատմամբ ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Յունայթեդի», «Բավարիայի» և «Յուվենթուսի» կողմից հետաքրքրության մասին, բայց չնայած բոլոր շշուկներին՝ «Ռեալը» հստակ ոչ մի առաջարկ չի ստացել:

Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2021թ. հունիսի 30-ին: Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն «Ռեալի» կազմում անցկացրել է 44 խաղ բոլոր մրցաշարերում և դարձել է 44 գոլի և 8 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս