
Վարդան Մինասյանը խոսել է հավաքականի նորեկների մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է ընտրանու նորեկների մասին:
«Անդրե Կալիսիրը և Իվան Յագանը արդեն հիմա կարող են օգուտ բերել հավաքականին, իսկ Էդգար Բաբայանը և Մոնրո Արարատը մեզ կօգնեն։ Ֆուտբոլիստները երիտասարդ են և մեծ ներուժ ունեն: Այվազովը համաձայնել է խաղալ թիմում, սակայն համալսարանի քննությունների պատճառով չկարողացավ մասնակցել հավաքին։»,-ասաց Մինասյանը:
Մալթայի և Մոլդովայի հետ ոչ-ոքի ավարտված ընկերական հանդիպումները վերջիններն էին Ազգերի լիգայի մեկնարկից առաջ: