
Մադրիդում տեղի ունեցավ Պեդրո Սանչեսի կառավարության երդմնատվության արարողությունը

Հունիսի 7-ին Մադրիդում տեղի Է ունեցել Իսպանիայի նոր կառավարության, որը կազմել է վարչապետ Պեդրո Սանչեսը, երդմնակալությունը: Արարողությունը, որը տեղական ԶԼՄ-ները ցուցադրել են ուղիղ եթերով, անցկացվել է Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորի ներկայությամբ։
Կաբինետը բաղկացած է 17 նախարարներից, նրանցից 11-ը կանայք են: Փոխվարչապետի պաշտոնն զբաղեցրել է իրավահավասարության գործերի նախարար Կարմեն Կալվոն, արտաքին քաղաքական բլոկը գլխավորել է Ժոզեպ Բորելը, պաշտպանության նախարար է դարձել Մարգարիտա Ռոբլեսը, ՆԳ նախարարության ղեկավար՝ Ֆեռնանդո Գրանդեն, արդարադատության նախարար՝ Դոլորես Դելգադոն: Տնտեսական գերատեսչությունը կղեկավարի Նադիա Կալվինյոն:
Նոր կառավարություն կազմելու հնարավորությունը Սանչեսն ստացավ այն բանից հետո, երբ հունիսի 1-ին Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը անվստահության քվե հայտնեց Մարիանո Ռախոյի կառավարությանը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: