
Բաղդադում տեղի ունեցած պայթյունի առնվազն 20 մարդու կյանք է խլել, վիրավորվել է 110 հոգի

Այդ մասին հայտնել է տեղական Alghad Press գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության մարմինների մի աղբյուր:
«Մադինաթ աս-Սադրում պայթյունի վերաբերյալ նոր տվյալներով՝ զոհվել է 20, վիրավորվել՝ 110 մարդ»,- հայտնել է աղբյուրը տեղական գործակալությանը: «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունն ավելի վաղ հայտնել է, որ լույս հունիսի 7-ի գիշերը Մադինաթ աս-Սադրի շրջանում շիաների մզկիթից ոչ հեռու գործի են դրվել պայթուցիչ սարքեր:
Իր հերթին աղբյուրը ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է, որ պայթել է տեղի սրճարանի մերձակայքում գտնվող ականապատ ավտոմեքենան: Alghad Press գործակալությունը նշել է թե իր աղբյուրն այն վարկածն է հայտնել, որ շիաների պաշտամունքի վայրի մերձակայքում երկու պայթուցիչ սարք է եղել, սակայն ուժայինների իրաքյան մամուլի կենտրոնը հայտարարել է, որ պայթել է շենքում պահվող զինամթերքը:
Հավելենք, որ Մադինաթ աս-Սադրի շրջանում ապրում են շիա մուսուլմաններ:
Լուսանկարը` AFP