Բաժիններ՝

Առնվազն 46 միգրանտ է զոհվել Ադենի ծոցը կտրել-անցնելու փորձ անելիս

Եթովպիայից առնվազն 46 միգրանտ է զոհվել Ադենի ծոցը կտրել-անցնելու փորձ անելիս: Այդ մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության մամուլի քարտուղար Լեոնարդ Դոյլը:

«Կազմակերպության աշխատակիցները հայտնել են 46 խեղդված միգրանտների՝ 37 տղամարդու եւ 9 կնոջ մասին: Եվս 16 մարդ մնում Է անհայտ կորած, բայց ենթադրվում է, որ նրանք նույնպես զոհվել են»,- հայտնել է նա լրագրողներին:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ հունիսի 6-ի առավոտյան Սոմալիի Բոսասո նավահանգստում մաքսանենգների նավակ է նստել եթովպիացի առնվազն 100 միգրանտ՝ 83 տղամարդ եւ 17 կին: Նրանք ուղեւորվել են Եմեն՝ աշխատանք փնտրելու:

Նավաբեկությունից ողջ մնացածները պատմել են, որ մարդիկ եղել են առանց փրկաբաճկոնակների եւ խուճապի են մատնվել, երբ ափից ոչ հեռու նավակին մեծ ալիք է հարվածել:

Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության վիճակագրության՝ ամեն ամիս Աֆրիկյան եղջյուրի շրջանից ավելի քան 7 հազար միգրանտ է փորձում կտրել-անցնել Ադենի ծոցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս