Արյան բարձր ճնշում, գլխացավեր, հոդացավ, ջղաձգումներ. «մեղավորն» այս վիտամինի անբավարար մակարդակն է

Վիտամին D-ն սինթեզվում է արևի ճառագայթների ազդեցությամբ: Այն կենսական կարևորություն ունի օրգանիզմի համար, մասնակցում է սննդարար նյութերի յուրացմանը, դրական ազդեցություն ունենում ոսկորների, իմունիտետի վրա: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս վիտամինի անբավարար մակարդակի դեպքում օրգանիզմում նկատվում են մի շարք բացասական երևույթներ:

Ռեսպիրատոր հիվանդությունների բուժում: Հետազոտությունների համաձայն՝ վիտամին D-ն կարող է նկատելիորեն նվազեցնել ցրված սկլերոզի առաջացման հավանականությունը: Այս վիտամինը դրական ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի վրա, կարող է նվազեցնել սրտային անբավարարության զարգացման հավանականությունը: Վերջերս հրապարակված հետազոտություններից մեկը պնդում է, որ վիտամին D-ն կարող է թեթևացնել գրիպի նշանները, արագացնել ապաքինումը:

Հակադեպրեսանտ: Վիտամին D-ն կարևոր նշանակություն ունի դեպրեսիայի կանխարգելման համար: Ըստ հետազոտությունների տվյալների՝ դեպրեսիա, անհանգստություն ունեցող մարդկանց մեծ մասի մոտ նկատվում է վիտամին D-ի անբավարար մակարդակ:

Վիտամին D-ն՝ նիհարելու համար: Վիտամին D-ի օգտագործումը հնարավորություն է տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Կարդացեք նաև

Այս վիտամինի անբավարար մակարդակի մասին վկայում են հետևյալ նշանները.

  • միզապարկի հետ կապված խնդիրներ
  • դիարեա
  • հոգնածություն
  • անհանգիստ քուն
  • մկանային ջղաձգումներ, թուլություն
  • գլխացավ
  • արյան բարձր ճնշում
  • հոդացավեր
  • հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս