Գլխացավ, որն առաջանում է նյարդային լարվածության հետևանքով. ուշադիր եղեք

Սթրեսը կարող է ուղեկցվել բազմաթիվ նշաններով, որոնցից ամենահաճախ հանդիպողը գլխացավն է: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող են նկատվել նաև անքնություն, թուլություն: Առհասարակ գլխացավ կարող է առաջանալ հետևյալ պատճառներով.

  • սթրես
  • երկար ժամանակ գլխի՝ նույն դիրքով մնալը
  • համակարգչի առաջ շարունակական աշխատանք
  • քնի ընթացքում գլխի սխալ դիրք
  • աչքերի մկանների լարվածություն
  • ծխախոտ, ալկոհոլային խմիչք, կոֆեինի չարաշահում
  • սինուսիտ
  • մրսածություն, գրիպ:

Երբ նյարդային լարվածությունը քրոնիկ բնույթ է ստանում, այն հյուծում է օրգանիզմը, հանգեցնում դրա պաշտպանական կարողությունների թուլացման, հոգնածության, թուլության, գլխացավերի պատճառ դառնում:

Սթրեսով պայմանավորված գլխացավերի դեպքում առկա են հետևյալ նշանները.

  • Թույլ ինտենսիվությամբ շարունակական գլխացավ, որը լուրջ անհարմարություններ է պատճառում:
  • Ցավը զգացվում է ամբողջ գլխի շրջանում, ընդ որում, ուժեղանում է քունքերի, իրանի ետևի հատվածում:
  • Թուլություն, ուժերի անկում:
  • Քնելու դժվարություններ:
  • Գերզգայունություն եղանակային փոփոխությունների, աղմուկի, լույսի նկատմամբ:

Նյութը հրապարակման պարաստեց 168.am-ը

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս