Բաժիններ՝

Մարդու մասին շատ բան կարելի է ասել՝ իմանալով, թե նա ինչ չի ուտում

Այլ կերպ ասած՝ ասա ինձ, թե ինչ ես դու ուտում, և ես կասեմ, թե ով ես դու: Մարդը, ով ինչ-որ կոնկրետ բան է ուզում ուտել, արտահայտում է խիստ որոշակի իրավիճակ: Երբ ինչ-որ բան նրա քիմքին դուր չի գալիս, նրա հակակրանքը կարելի է մեկնաբանել ճիշտ այնպես, ինչպես հոգեբանական թեստավորման ժամանակ կմեկնաբանես առաջարկված հնարավորություններից մեկը:

Քաղցը խորհրդանշում է տիրելու ցանկություն, այն յուրատեսակ ագահություն է արտահայտում: Ուտելու պրոցեսը մեր ցանկության բավարարումն է՝ ստանալու, ձեռք բերելու և հագենալու հաշվին:

Եթե մարդու մեջ արթնացել է սիրային քաղցը, որն ադեկվատ կերպով չի բավարարվել, ապա այն կարտահայտվի մարմնական մակարդակում քաղցրի ու տարատեսակ քաղցրեղենի նկատմամբ դրսևորված սիրով: Այո, քաղցրի ու խմորեղենի նկատմամբ չափից դուրս սերը միշտ էլ չբավարարված սիրո պահանջմունքի արտահայտություն է:

Երեխաների մոտ քաղցրի նկատմամբ սերն այն բանի վկայությունն է, որ նրանք ծնողական սիրո պակաս են զգում: Ծնողները, սա լսելով՝ միանգամից սկսում են հակադարձել՝  ասելով, որ իրենց երեխաների համար անում են հնարավոր ամեն բան: Բայց չէ՞ որ սիրելն ու ամեն բան անելը նույն բանը չեն: Եթե մարդն անընդհատ ուտում է ինչ-որ համեղ բան, նշանակում է՝ նրան ակնհայտորեն չեն հերիքում սերն ու ուշադրությունը: Այս կանոնին դուք ավելի շատ պետք է հավատաք, քան սեփական աչքերին:

Կարդացեք նաև

Երբ ծնողներն իրենց երեխաներին քաղցրախեղդ են անում, նրանք խորհրդանշական կերպով հասկացնել են տալիս, որ չեն ուզում իրենց սերը տալ և այդ պատճառով էլ դրա պակասը փորձում են փոխհատուցել այլ մակարդակում:

Մարդկանց, ովքեր շատ են մտածում ու զբաղվում են մտավոր աշխատանքով, անհրաժեշտ է աղի սնունդ և հիմնավոր սնունդ:

Պահպանողական մարդիկ ծխեցված սնունդ են նախընտրում, խմում են թունդ, առանց շաքարի թեյ:

Կծու սնունդ սիրող մարդիկ նոր տպավորությունների փնտրտուքների մեջ են: Նրանց դուր է գալիս մարտահրավեր ստանալը, անգամ, եթե դրան դժվար է ադեկվատ արձագանքել:

Հակառակ տիպի մարդիկ նախընտրում են առանց աղի ու համեմունքների սնունդ: Այդպիսի մարդիկ շատ են խնայում իրենց և փորձում են ապրել առանց նոր տպավորությունների: Նրանք վախենում են առճակատումից, չեն սիրում հարաբերություններ պարզել: Վախը նրանց կարող է հասցնել անգամ շիլաներով սնվելու անհրաժեշտությանը, քանի որ ստամոքսը նյարդային հողի վրա սկսում է խիստ ցավել:

Շիլան մանկական սնունդ է: Մեծերի՝  շիլաներով տարվելը հստակ վկայում է մանկական ինֆանտիլության հանդեպ մղում ունենալու մասին, որի դեպքում անհրաժեշտություն չկա տարբերություններ դնել կամ երևույթները բաժանել բաղկացուցիչների: Նրանք անգամ չեն կծում ու չեն մանրացնում կերակուրը, այլ պարզապես կուլ են տալիս: Կոնֆլիկտների նկատմամբ հակակրանքը նրանց մոտ այնքան ուժգին է արտահայտվում, որ մի գեղեցիկ օր նրանք հայտնվում են վերակենդանացման բաժանմունքում, ուր նրանց ներերակային սնունդ են տալիս:

Ձկան փուշ կուլ տալու վախը խորհրդանշում է ուրիշի ագրեսիվության նկատմամբ վախ: Ձկան փուշ կուլ տալու վախը խնդիրներ ունենալու ցանկության բացակայությունն է, քանի որ չկա ցանկություն իրերի էության մեջ խորանալու:

Սակայն կա նաև մարդկանց հակառակ խումբը, որոնք իրենց գլխին խնդիրներ են փնտրում: Նրանց պետք է ամեն գնով խորանալ հարցի էության մեջ, ու այդ պատճառով էլ նրանք կոշտ, պինդ կերակուր են սիրում: Առանց խնդիրների ապրելու ցանկության պակասը տառացիորեն աչքի է զարնում: Նրանք նաև սիրելուց են վախենում, այսինքն՝  այն բարդություններից, որոնք իր հետ սերն է բերում:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս