
Անտուան Գրիզմանը հայտնել է հարազատներին, որ մնում է «Ատլետիկոյում»

«Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը կողմնորոշվել է մոտ ապագայի հարցում: Ֆուտբոլիստը մնում է Մադրիդում:
Ինչպես հաղորդում է ABC-ն, այդ որոշման մասին Գրիզմանն արդեն հայտնել է հարազատներին: Մոտ ժամանակներս Անտուանը կերկարաձգի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ և կդառնա Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 20 մլն եվրո:
Անտուանը հանդես է գալիս «Ատլետիկոյի» կազմում 2014 թվականից: Ֆրանսիացին մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 209 խաղ, խփել է 112 գոլ, հաղթել է Իսպանիայի Սուպերգավաթը և Եվրոպայի լիգան:
Գրիզմանի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում «Բարսելոնան», որը պատրաստ էր ֆրանսիացու համար վճարել 100 մլն եվրո նախատեսված հրաժարագինը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը