Բարելավվել են Արդշինբանկի անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի պայմանները

Սույն թվականի հունիսի 4-ից Արդշինբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր առավել շահավետ պայմաններով: Նվազեցվել են ԱՄՆ դոլարով վարկավորման տոկոսադրույքները: Այժմ պարտաճանաչ հաճախորդները հնարավորություն ունեն ավելացնել վարկի գումարը մինչև 40 մլն. ՀՀ դրամ, 80,000 ԱՄՆ դոլար կամ 70,000 եվրո, նվազեցնել իրենց ամսական ֆինանսական բեռը՝ երկարաձգելով վարկի ժամկետը, ինչպես նաև սպասարկվել ավելի ցածր տոկոսադրույքով:

Հիշեցնենք, որ Արդշինբանկը շարունակում է պարգևատրել իր պարտաճանաչ հաճախորդներին՝ վճարելով 5% հետվճար (cashback) ժամանակին իրականացված տոկոսագումարների մարումների դիմաց: Վարկատեսակի առավելությունն է նաև գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրությունը, որի շրջանակներում փոխհատուցումը ստանում է վարկառուն: Վարկերը հնարավոր է ստանալ նաև առանց եկամուտների վերլուծության: Գործում են շահավետ վերաֆինանսավորման պայմաններ:

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ՝ հետևյալ հղումներով` https://goo.gl/t5yZYv  և https://goo.gl/4QXUze  կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա կոմունիկացիոն կենտրոն` 012 22 22 22 հեռախոսահամարով:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր  հնարավոր է ստանալ Արդշինբանկի 63 մասնաճյուղերից ցանկացածում՝ որոնցից 18-ը գտնվում են Երևանում, 42-ը՝ մարզերում և 3-ը՝ ԼՂՀ-ում:

***

Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը» Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր:

Տեսանյութեր

Լրահոս