Դժբախտ պատահարները արտադրությունում 2017 թվականին
Ըստ ՀՀ կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2017թ. արձանագրվել է 55 արտադրական դժբախտ պատահար:
1 000 աշխատողի հաշվով (նրանց թվաքանակը հաշվարկված է ըստ ներկայացված հաշվետվություններում բերված աշխատողների միջին ցուցակային թվաքանակների) տուժածների տեսակարար կշիռը կազմել է 0.6:
55 դժբախտ պատահարների հետևանքով տուժել է 57 հոգի, որոնցից 7-ի դեպքում՝ մահվան ելքով։
Նշենք նաև, որ դժբախտ պատահարների մեծ մասը՝ 37 դեպք, գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում։ Այդ թվում՝ 20-ը՝ Սյունիքի մարզում։