Բաժիններ՝

Մաուրիցիո Սարին մոտ է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուն

«Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հավակնում է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնին: Այդ մասին հաղորդում է իտալացի գործակալ Սալվատորե Գարիտանոն:

««Ռեալն» ուզում է ձեռք բրել Պոչետինոյին, բայց ըստ պայմանագրի՝ նա գտնվում է ավելի բարդ իրավիճակում, քան Սարին: Մադրիդցիները այլևս չեն կարող սպասել: Ես կարծում եմ, որ Պոչետինոյի տարբերակը բացառվում է, իսկ Սարին երկրորդ ընտրությունն է:

«Նապոլին» և «Ռեալը» լավ կապեր ունեն, դրա համար ես 70 տոկոսով համոզված եմ, որ Սարիին կտեսնենք իսպանական գրանդի ղեկին»,- Գարիտանոյին է մեջբերում CalcioNapoli24-ը:

59-ամյա մասնագետը հեռացավ նեապոլիտանական թիմից մրցաշրջանի ավարտից հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Չելսին» հրաժարվել է «Նապոլիից» գնել Սարիի պայմանագիրը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս