Բաժիններ՝

Ժոզե Մոուրինիոն նշել է ԱԱ-2018-ի ֆավորիտներին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է, թե որ թիմերին է համարում ԱԱ-2018-ի ֆավորիտներ:

«Այնպիսի ֆուտբոլիստները, ինչպիսին են Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն, այնքան ուժեղ են, որ կարող են իենց թիմերը դարձնել ավելի լավը, քան նրանք երևում են թղթի վրա: Դրա համար ես մտածում եմ, որ Արգենտինան և Պորտուգալիան կարող են հաջողություն ունենալ:

Բրազիլիան կարող է հասնել հաջողության իրենց մարզիչ Տիտեի շնորհիվ: Նրանք ընդունակ են շատ լավ խաղալ մարտավարության և պաշտպանության տեսակետից: Ընդ որում, նրանք դեռ ունեն այդ բրազիլական տաղանդը: Նրանց հաճելի կլինի դիտել:

Եվրոպական թիմերի մեջ պետք է առանձնացնել Իսպանիան, որը շատ ուժեղ անցկացրեց որակավորումը:

Բայց երբեք չգիտես, թե ինչ կկատարվի: ԱԱ-ում միշտ կարող են անակնկալներ լինել»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում GQ-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս