Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալից» պահանջել է 240 միլիոնանոց պայմանագիր
Ինչպես հաղորդում է Corriere dello sport-ը, «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է մնալ Մադրիդում ևս 3 տարի, բայց այն պայմանով, որ նրա աշխատավարձը կբարձրացնեն 4 անգամ:
Համաձայն գործող պայմանագրի, որի ժամկետը լրանում է 2021թ. ամռանը, Ռոնալդուի աշխատավարձը կազմում է տարեկան 21 մլն եվրո:
Ռոնալդուն իր գործակալ Ժորժե Մենդեշին խնդրել է հաղորդել Ֆլորենտինո Պերեսին, որ ինքը պատրաստ է մնալ «Ռեալում», եթե իրեն վճարեն տարեկան 80 մլն եվրո, ընդ որում, ավելի քիչ, քան եռամյա պայմանագիրն է, ֆուտբոլիստը համաձայն չէ: Այսպիսով, նոր պայմանագիրը «սերուցքայինների» համար կարժենա 240 մլն եվրո:
Ռոնալդուն ակնարկեց իր հնարավոր տեղափոխության մասին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից անմիջապես հետո:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ՊՍԺ-ն առաջարկել է պորտուգալացուն տարեկան 45 մլն եվրո աշխատավարձ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը