
«Ռեալը» հրաժարվեց հրավիրել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին

Դենիել Լևին վախեցրեց Ֆլորենտինո Պերեսին:
Մաուրիսիո Պոչետինոն, ամենայն հավանականությամբ, կմնա «Տոտենհեմում» և հաստատ չի տեղափոխվի Մադրիդ: Արգենտինացի մասնագետի նկատմամբ գլխավոր հավակնորդը համարվում էր «Ռեալը», բայց վերջին պահին Ֆլորենտինո Պերեսը հրաժարվեց արգենտինացուն հրավիրելու մտքից:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ի լրագրող Գիոմ Բալագեն, «Տոտենհեմի» հետ Պոչետինոյի նոր պայմանագրում չկա կետ հրաժարագնի մասին, հետևաբար «Ռեալի» համար միակ տարբերակը բանակցություններն են «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևիի հետ:
Մադրիդյան ակումբը այդ գաղափարը համարում է հեռանկար չունեցող և հրաժարվել է Պոչետինոյի տարբերակից:
2016 թվականից «Ռեալը» գլխավորում էր Զինեդին Զիդանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը