Բաժիններ՝

«Ռեալը» կապվել է Պոչետինոյի հետ. մարզիչը կպատասխանի 5 օրից

Մադրիդի «Ռեալը» կապ է հաստատել անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ:

Մադրիդյան ակումբը կապվել է արգենտինացի 46-ամյա մասնագետի հետ նրա ընկերոջ միջոցով, ով նաև Պաչետինոյի գործակալն է: Կողմերը համաձայնվել են, որ 5-օրյա ժամկետում Պոչետինոն կպատասխանի մադրիդցիների առաջարկին:

Նշենք, որ ավելի վաղ Մաուրիսիո Պոչետինոն խոսել էր այն մասին, որ իր ծառայություններով շատ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

«Երբ զանգում է «Ռեալը», պետք է անպայման լսել:

Բայց այս դեպքում ամեն ինչ ինձանից կախված չէ: Ես նոր եմ երկարաժամկետ պայմանագիր կնքել իմ ակումբի հետ, և բոլորն ամեն ինչից գոհ են: Այստեղ ես շատ երջանիկ եմ, քանի որ ինձ թույլ են տալիս աշխատել: Մենք միասին աճում ենք:

Հիմա ես ամեն ինչ անում եմ, որպեսզի մենք լավ պատրաստվենք մյուս մրցաշրջանին: Ես ուշադրություն չեմ դարձնում այդ խոսակցություններին: Կլինեն շատ խոսակցություններ, բայց մադրիդյան ակումբից ոչ ոք կապ չի հաստատել ինձ հետ»,- նշել էր Պոչետնոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս