Անգլիայում զայրացկոտ կարապը զբոսաշրջիկներին թույլ չի տալիս լողալ ջրանցքում
Ալբերտ անունով զայրացկոտ մեծ կարապն ահաբեկում է զբոսաշրջիկներին Դեւոնի կոմսության Թիվերթոն ավանի Արեւմտյան մեծ ջրանցքում:
Այդ մասին հայտնել է Daily Mail -ը: Թռչունը հարձակվում է բոլոր նրանց վրա, ովքեր մակույկով կամ բայդարկայով լողում է բնի մոտով, իսկ վերջերս Ալբերտը նույնիսկ ջրասույզ է արել փչովի կայակը, եւ զբոսաշրջիկն ստիպված է եղել ափ հասնել լողալով:
Կարապը եւ նրա «կինը»՝ Վիկտորյան, արդեն չորս տարի բնավորված են տեղացի բնակիչ Թոնի Նիքսոնի հողամասում, որտեղ այդ ընթացքում շատ հաճախ են հարձակումներ նկատվում: Ալբերտի ագրեիսայի բարձրակետը համընկնում է թուխս նստելու ժամանակի հետ՝ այսինքն՝ մարտի կեսերից մինչեւ հունիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: