
«Երբ զանգում է «Ռեալը», պետք է անպայման լսել». Պոչետինո

Անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է այն մասին, որ իր ծառայություններով շատ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
«Երբ զանգում է «Ռեալը», պետք է անպայման լսել:
Բայց այս դեպքում ամեն ինչ ինձնից կախված չէ: Ես նոր եմ երկարաժամկետ պայմանագիր կնքել իմ ակումբի հետ, և բոլորն ամեն ինչից գոհ են:
Այստեղ ես շատ երջանիկ եմ, քանի որ ինձ թույլ են տալիս աշխատել: Մենք միասին աճում ենք:
Հիմա ես ամեն ինչ անում եմ, որպեսզի մենք լավ պատրաստվենք մյուս մրցաշրջանին: Ես ուշադրություն չեմ դարձնում այդ խոսակցություններին:
Կլինեն շատ խոսակցություններ, բայց մադրիդյան ակումբից ոչ ոք կապ չի հաստատել ինձ հետ»,- նշել է Պոչետնոն:
Սիրարփի Աղաբաբյան