Բաժիններ՝

The Sun. Աբրամովիչը չի երկարացնելու բրիտանական վիզան

Ռոման Աբրամովիչը, ով Լոնդոնի  «Չելսիի» սեփականատերն է, այլևս չի պատրաստվում երկարացնել իր բրիտանական վիզան:

The Sun-ի տվյալներով՝ ռուս գործարարը հետ է կանչել իր փաստաթղթերը դեսպանատնից, քանի որ արդեն իսկ ստացել է Իսրայելի քաղաքացիություն: Իսրայելի քաղաքացիությունը թույլ կտա Աբրամովիչին մնալ Բրիտանիայում ևս կես տարի:

Նշենք, որ Աբրամովիչը չի կարող նաև աշխատանքային հիմունքներով մնալ Բրիտանիայում, քանի որ պաշտոնապես նա լոնդոնյան ակումբում չունի ոչ մի պաշտոն:

Այս տեղեկությունները թույլ են տվել մամուլին ենթադրել, որ Ռոման Աբրամովիչը կվաճառի լոնդոնյան ակումբը: Կան խոսակցություններ, որ «Չելսիի» մարզադաշտի կառուցումը դադարեցվել է հենց Աբրամովիչի՝ թիմը վաճառելու պատճառով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930