![](/banners/BeFunky-design.jpg)
«Ամենալավ աղջիկը» հայտնվել է դպրոցական լուսանկարչական ալբոմում և հանրաճանաչ դարձել
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/935651.jpg)
Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել Միսս Փինաթ անունով թերապեւտիկ շան վրա, որին ամերիկյան դպրոցներից մեկի տնօրինությունը զետեղել է ավարտական լուսանկարչական ալբոմում:
Լուսանկարը Twitter-ում հրապարակել է @elle91 նիքով մի աշակերտուհի: Շների օգնությամբ հոգեթերապեւտիկ բուժման մեթոդը (կանիսթերապիա) ակտիվորեն տարածվում է ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններում: Հոգեբանները նշում են, որ հատուկ վարժեցված կենդանիներն աշակերտներին օգնում են վերացնելու սթրեսը, ինչպես նաեւ նպաստում են նրանց սոցիալական զարգացմանը:
Ուստի երբեմն ուսուցիչներն այդ շների լուսանկարները զետեղում են լուսանկարչական ալբոմներում: Սակայն Միսս Փինաթն իսկական սենսացիա է դարձել սոցիալական ցանցերում. ընդամենը մեկ օրում նրա լուսանկարը հավաքել է ավելի քան 32 հազար ռեթվիթ եւ 160 հազար լայք: Twitter-ի օգտատերերին հուզել է շան բարի մռութը, ինչպես նաեւ անունը, որը թարգմանվում է՝ Միսս Արախիս»: