Կենդանակերպի 5 նշան, ովքեր վախենում են պատասխանատվությունից
Աղեղնավոր։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ծնվել են ազատ թռիչքի համար։ Նրանք ցանկություն չունեն անել այն, ինչ անում է մարդկանց մեծ մասը, ուզում են առանց պարտականությունների ու պատասխանատվության կյանքով ապրել։ Աղեղնավորները հետաքրքրասեր են, ինչը նշանակում է, որ նրանց զգացմունքները կարող են երկարատև չլինել։ Նրանց համար դժվար է մի մարդու հետ լինել և միշտ սիրել նրան․ դա ձանձրացնում է, հյուծում։
Ջրհոս։ Ջրհոսներն Աղեղնավորների պես սիրում են ազատությունը։ Չնայած ռոմանտիկ հարաբերությունները շատ չեն ծանրաբեռնում նրանց, Ջրհոսներն ամեն դեպքում ժամանակի ընթացքում կփորձեն փախչել դրանցից։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին անհրաժեշտ է մեծ ծավալով տեղեկատվություն հավաքել, մինչև կորոշեն լինել մի մարդու հետ։ Ջրհոսներն առեղծվածային են, մեծ է հավանականությունը, որ նրանց ամբողջությամբ չեք կարող ճանաչել։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ ցանկացած հարաբերություն սովորաբար ավարտվում է բազմաթիվ հարցերով և անվստահությամբ՝ նրանց առեղծվածային ու փակ բնավորության պատճառով։
Կարիճ։ Կարիճների դեպքում խնդիրը ոչ թե որևէ մեկի հետ կապվելն է, այլ բազմաթիվ ներքին խնդիրները։ Նրանք չեն ցանկանում համաձայնագիր «ստորագրել», որը պատասխանատվության ստանձնում է ենթադրում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար դժվար է անկեղծանալ մարդկանց առաջ, նրանք տանել չեն կարողանում խոցելիության զգացումը, այդ պատճառով էլ գերադասում են լուռ կանգնել անկյունում և ոչնչի մեջ չներքաշվել։
Խոյ։ Եթե նախորդ նշանները հարաբերություններում պատասխանատվությունից վախենում են հանգամանքների բերումով կամ սեփական համոզմունքների պատճառով, ապագան ծրագրելու և մտերիմներին հավատարիմ լինելու Խոյերի անկարողությունը պայմանավորված է նրանց անհամբերությամբ, իմպուլսիվությամբ, ամեն բան վերահսկելու ցանկությամբ։ Դժվար է երկար ժամանակ լինել Խոյի կողքին, ում սպասումներն ու պահանջները չափազանց շատ են ու խիստ։
Կշեռք։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ռոմանտիկ են։ Կշեռքները կարող են տարբեր կերպ վարվել․ մի դեպքում՝ նրանք սիրախաղի են դիմում, մյուս դեպքում՝ միանգամից փակվում։ Նրանք տանել չեն կարողանում կոնֆլիկտները, ինչը նշանակում է, որ խուսափելու են լուրջ խոսակցություններից, առավել ևս՝ վեճերից։ Կշեռքները սիրում են դրական տպավորություն թողնել, սակայն հետագայում լուռ հեռանում են, երբ լուրջ պատասխանատվություն է սպասվում։
Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը