Բաժիններ՝

Ադրբեջանում «Հանրապետական այլընտրանք» շարժման ակտիվիստների ձերբակալություններ են սկսվել

Ադրբեջանում մայիսի 30-ին REAL (Հանրապետական այլընտրանք) ընդդիմադիր շարժման ակտիվիստների զանգվածային ձերբակալություններ են սկսվել:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Տեղեկության համաձայն՝ ձերբակալվել են շարժման ակտիվիստներ Էլմար Համզան, Արաստուն Մախշալիևը և երկու այլ ակտիվիստներ:

Մայիսի 29-ին Բաքվի Յասամալի շրջանի դատարանը 30 օրվա կալանքի է դատապարտել կուսակցության մեջլիսի ներկայացուցիչ Ազեր Գասըմլիին:

Ակտիվիստները մեղադրվում են «ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու» հատկանիշներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031