Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները վարժանքի ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ԴՀԽ-ն

Հայաստանի ռուսական ռազմակայանում համալրման համար նոր ժամանած երիտասարդ զինծառայողների ուսումնական շրջանն սկսվելու նախաշեմին անցկացվել են հակաահաբեկչական գործունեության հրահանգչականմեթոդական պարապմունքներ:

«Տագնապ» ազդանշանով ոտքի է հանվել զորամասի հերթապահ ստորաբաժանումը՝ «Մեծ ամրոց» զինվորական ավանի տարածք պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի (ԴՀԽ) ներթափանցման փորձի կանխման համար: Պարամունքների պլանով՝ պայմանական դիվերսանտները, որոնց դերում հանդես է եկել հետախույզների խումբը, ներթափանցել են զինվորական ավանի տարածք եւ ձեռնարկել զորանոցը գրավելու եւ գերիներ վերցնելու փորձ:

Միավորման «հակաահաբեկչության» հերթապահ ստորաբաժանումը զրահամեքենաների եւ հրազենի կիրառմամբ ձեռնարկել են ծխածածկույթի ստեղծման, պայմանական դիվերսանտների շրջափակման եւ ցուցակային զենքով նրանց ոչնչացման գործողություններ՝ նմանակված լիցքերի, ծխագլանիկների, ազդանշանային հրթիռների եւ անգնդակ փամփուշտների օգտագործմամբ:

Ընդամենը հրահանգչամեթոդական պարապմունքներին մասնակցել է ավելի քան հազար զինծառայող, ինչպես նաեւ ցուցադրական խմբի 100-ից ավելի մարդ եւ շուրջ 20 միավոր ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս