
Կարիուսի վատ խաղի պատճառով «Լիվերպուլը» նորից հետաքրքրվում է Ալիսոնով

«Լիվերպուլը» նախկինի նման հետաքրքրված է «Ռոմայի» դարպասապահ Ալիսոնով:
«Կարմիրները» ցանկանում էին գնել բրազիլացուն դեռ ձմռանը, բայց իտալացիները մերժեցին ակումբի 70 մլն եվրո արժողությամբ առաջարկը, և այդ պատճառով էլ Յուրգեն Կլոպը խաղադրույք կատարեց Լորիս Կարիուսի վրա:
Չեմպիոնների լիգայի եզրափակչում գերմանացի դարպասապահի անհաջող ելույթից հետո «Լիվերպուլը» պատրաստ է նորից վերսկսել բանակցությունները Ալիսոնի տրանսֆերի վերաբերյալ, գրում է The Telegraph-ը:
Transfermarkt-ը 25-ամյա դարպասապահին գնահատում է 45 մլն եվրո: 2017-18թթ. մրցաշրջանում անցկացրած 49 խաղերում Ալիսոնը բաց է թողել 47 գնդակ և 22 անգամ դարպասները չոր է պահել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը